News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցի ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ:

Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, որտեղ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնին հանձնարարվել է դրանում ներկայացված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով նախապատրաստել նյութեր։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ՍՊ ընկերությանը հատկացվել է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն` 7.5 տարի ժամկետով, ինչպես նաև լեռնահատկացման ակտ` 133,6 հա մակերեսով հողատարածքում Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման համար։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով, սակայն, պարզվել է, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։

2017թ․ տվյալ ՍՊ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապտրասված նյութերում առկա են ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրին էական վնաս հասցնելով ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով ընդերքի օգտագործան, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիզորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ