News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Պարզ չէ, թե խմբակցությունն ինչպես է առաջադրելու ՏՄՊՊ հանձնաժողովի անդամի թեկնածուներ, երբ այդ ընթացակարգերը բացակայում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ նիստում հայտարարեց Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՏՄՊՊՀ կազմի 3 անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահել ընդդիմադիր խմբակցություններին:

Աննա Կրապետյանի խոսքով, նաեւ նշված չէ, թե ինչպիսի հաջորդականությամբ, ինչ ժամկետներով պետք է ներկայացվեն թեկնածուներ խմբակցությունների կողմից:

«Նման տեսքով նախագծի ընդունումն անթույլատրելի եմ համարում եւ հուսով եմ, որ այս խորհրդարանում այսուհետ պիտի ստեղծենք այնպիսի որակյալ օրենքներ, որոնք շփոթ չառաջացնեն առանց այն էլ մեր ոչ կատարյալ օրենսդրությունում: Խորհրդարանական վերահսկողությունը հարկ է դիտարկել օրենսդիր մարմնի միասնական տրամաբանության մեջ եւ չտարանջատել կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին՝ զրկելով մեկին կամ մյուսին մասնակից լինելու ինքնավար մարմինների կազմավորման գործընթացին»,-ասաց նա:

Սրան արձագանքեց Սերգեյ Բագրատյանը՝ նշելով. «Հարակից զեկուցողն իրավունք չունի թույլատրելի կամ անթույլատրելի համարել նախագծի ներկայացումը: Կարծում եմ՝ հարակից զեկուցողը դեռ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի եկել, հետեւաբար 10 նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորին չի կարելի արգելել նախաձեռնությամբ հանդես գալ կամ որակել նախագիծը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլորին պահպանել համերաշխության մթնոլորտը. «Առավոտ շուտ ի՞նչ եք խմել, որ սենց իրար դեմ տրամադրված եկել եք»,-ասաց նա:

Աննա Կարապետյանն էլ ընդգծեց. «Ես չասացի, որ անթույլատրելի է նախագծի ներկայացումը: ես ասացի, որ անթույլատրելի եմ համարում, որ օրենսդրական վերահսկողության կոնտեքստում դուք դիտարկում եք միայն ընդդիմադիր խմբակցությանը: Ես չեմ համարում, որ օրենսդիր իշխանությունը միայն ընդդիմադիր խմբակցություններն են: Ինչ մնում է իմ օրենսդրական նախաձեռնություններին, հետեւեք կտեսնեք»:

Տպել
Ամենաշատ