News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում մահացել է աշխարհիկ էգ առյուծ, նկարչուհի, գրող, 19-րդ դարի ամերիկացի հայտնի մագնատ Կոռնելիուս Վանդերբիլթի ժառանգ Գլորիա Վանդերբիլթը, տեղեկացնում է BBC News-ը։

Նա մահացել է տանը, հարազատների շրջապատում, տեղեկացրել է նրա որդին՝ Անդերսոն Կուպերը։

Մահվան պատճառը ստամոքսի քաղցկեղն էր։

Գլորիա Վանդերբիլթի անունն առաջին անգամ բոլորի շուրթերին հայտնվեց 1970-80-ական թվականներին, երբ նա դարձավ ջինսերի դիզայնի ոլորտի նախագնացը։

Գլորիան երկու տարեկան չկար, երբ մահացավ նրա հայրը։

1934-ին Գլորիային, որը դարձել էր բազմամիլիոնանոց թրաստային հիմնադրամի շահառու, անվանեցին «խեղճ փոքրիկ հարուստ»։ Հենց այդ ժամանակ էլ Գլորիան դարձավ երկարատեւ դատական քաշքշուկի մասնակից մոր եւ մորաքրոջ միջեւ։

Արդյունքում՝ «դարի դատը», ինչպես այն անվանեցին մամուլում, շահեց Գլորիայի մորաքույրը։

Գլորիա Վանդերբիլթը նաեւ տաղանդավոր դերասանուհի էր եւ գրող։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գրքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ