News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Ջիհադ Կազեմ Խավազին ընդգծել է Իրանի գյուղատնտեսական արտադրության համար ԱՄՆ-ի պատժամիջոցների անարդյունավետությունը եւ ասել, որ մի շարք երկրներ ցանկանում են Իրանի հետ այդ ոլորտում զարգացնել համագործակցությունը, հաղորդում է Tasnim-ը:

Խավազին գործակալությանը հայտնել է, որ որոշ միջազգային կազմակերպություններ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նույնպես մեծ վնաս չեն կրել եւ այդ կազմկերպությունների հետ հարաբերություններում Իրանը ոչ մի խնդիր չունի:

«Մենք ծրագրում եւ սերտ համագործակցում ենք այլ երկրների հետ», - ասել է նա` նշելով, որ գիտական գյուղատնտեսության ոլորտում ակտիվությամբ առանձնացող մի շարք երկրներ պատրաստ են համագործակցել Իրանի հետ:

Նա հայտնել է, որ ԻԻՀ-ն գիտական գյուղատնտեսության զարգացման ոլորտում պայմանագրեր է կնքել բազմաթիվ երկրների, այդ թվում` Շվեյցարիայի եւ Չինաստանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ