News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրականացված հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքները արդյունք չեն տվել և դատապարտյալը չի դադարեցրել հացադուլը:

2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազության դատախազն այցելել և հարցման է ենթարկել Ա.Ղ.-ին, տվել համապատասխան պարզաբանումներ նրա բարձրացրած՝ հացադուլի հայտարարման պատճառ հանդիսացած խնդրի լուծման ընթացքի և ընթացակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում նույն պահին իր դիմումի համաձայն վերջինս դադարեցրել է հացադուլը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ