News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միեւնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռեւս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։

Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախեւառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։

ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։

Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է՝ թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, եւ նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը եւս ինքնաբացարկ է հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ