News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Այս մասին NEWS.am-ին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ:

Նիստի ընթացքում հաստատվել է 52 հայտ` շուրջ 3 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.7 մլրդ. ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների լուսավորության, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Տպել