News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, փոխանցում է «Արմենպրեսը»:

«Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններին դրական գնահատական ստացած առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում եւ սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաեւ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգերը, հետեւաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: Հենց այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է առաջարկվել մեր նախագիծը»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կառավարության եզրակացությունն այն է, որ եթե անձը ընդունվելով բուհ, ի վիճակի է եղել կատարել իր վճարը, ապա երրորդ կարգի հաշմանդամություն ստանալուց հետո դարձյալ կարող է կատարել վճարը: Սակայն պատգամավորը նկատեց, որ երբ անձը ձեռք է բերում հաշմանդամություն, որոշակի սահմանափակումներ է ձեռք բերում՝ շարժողական եւ այլն, եւ ընտանիքում սոցիալական լրացուցիչ բեռ է առաջանում:

Տպել
Ամենաշատ