News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ և Գնիշիկ գյուղերում մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիներ են հարկադիր սպանդի ենթարկվել բրուցելոզի հետևանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Վայոց ձորի մարզի Քարագլուխ եւ Գնիշիկ համայնքներում 24 խոշոր եւ 124 կամ 126 մանր եղջերավոր կենդանի է հարկադիր սպանդի ենթարկվել բրուցելոզ հիվանդության պատճառով: Մենք մեր մասով գործողություններ կատարել ենք, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներից արյան նմուշառում է արվել, փորձաքննություն է կատարվել, և այն կենդանիների մոտ, որոնց շրջանում հայտնաբերվել է հիվանդությունը, ենթարկվել են սանիտարական սպանդի»,-ասաց նա` նշելով, որ կանխարգելման միջոցառումներ չեն իրականացվում, քանի որ այս հիանդությունը նման միջոցառումներ չի նախատեսում, այս դեպքում  գործողությունները միայն վերահսկիչ են:

Անուշ Հարությունյանը նշեց, որ այս հիվանդությունից կենդանիների սպանդի դեպքում Կառավարության կողմից որեւէ փոխհատուցում չի նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ