News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում եւ Վանաձորում հունիսի 24-28-ը կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հունիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  ներկայացվեցին միջոցառման մանրամասները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, կարեւորելով նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը:

«Այս միջոցառումը, կարելի է ասել, ամբողջությամբ հայկական է, քանի որ խոսնակների մեծամասնությունը, որոնք ելույթ են ունենալու, ցույց են տալու իրենց լուծումները: Միեւնույն ժամանակ, կազմակերպություններ են եկել  Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Դրանք այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք են «Nvidia»-ն, «Nokia»-ն։ Իրենք տեսնելու են այդ մեծ հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, հնարավորություն են ունենալու միասին շփվելու, գտնելու համագործակցության տարբեր հնարավորություններ, որոնց արդյունքում մեծ հույսեր ունենք, որ ոլորտը նոր շունչ ու հնարավորություններ կունենա աճելու, նոր նախագծեր ներգրավելու Հայաստան, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն,-ընդգծեց նախարարի տեղակալը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ համոզմունք հայտնեց, որ «Հայաստան- Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարեւոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես աշխարհին բարդ եւ ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր:

«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը նշեց, որ միջոցառումները ընտրվել են թիրախային երեք մոտեցմամբ. ցույց տալ ինժեներական առաջատար այն կիրառական լուծումները, որոնք մշակվում են Հայաստանում, աշխարհին լսելի դարձնել, որ հենց Հայաստանն է դառնում կենտրոն՝ ինժեներական հարցերին լուծում գտնելու համար եւ երիտասարդությանը ցույց տալ, թե ինչ զարգացում ունի ինժեներությունը Հայաստանում:

PMI Հայաստան  գիտահետազոտական կենտրոնի գործընկերության եւ պլանավորման ղեկավար Մարիամ Դավթյանն էլ անդրադարձավ հայ գիտական մտքի զարգացման պատմությանը։ Նա նշեց, որ դեռ խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը բավականին ծանրակշիռ հիմք ունի, որի հիման վրա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք առաջատար են աշխարհում։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթվա ընթացքում Երեւանում եւ Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական եւ միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Հունիսի 24- 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաեւ աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավմամբ եւ ինժեներական լուծումների ցուցահանդես։

Շաբաթը կամփոփվի բացօթյա ռոք համերգով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաքերները կարող են մանիպուլացնել Telegram-ի եւ WhatsApp-ի մեդիաֆայլերով
Տեսականորեն կարող են Android վիրուսներ գոյություն ունենալ, որոնք կարող են փոխել լուսանկարները Telegram, WhatsApp եւ այլ մեսենջերների օգնությամբ...
Facebook-ը ներկայացրել է Libra կրիպտոարժույթի մանրամասները
Մարկուսը բացահայտել է նաեւ այդ համակարգի հիմնադիրներին...
Microsoft-ը տհաճ անակնկալ կմատուցի իր սերվիսների օգտատերերին
Microsoft-ը մտադիր է փոխել օգտատերերի հետ համաձայնագիրը...
Գիտնականները եզակի սարք են ստեղծել, որը միաժամանակ էլեկտրաէներգիա է արտադրում ու ջուրը մաքրում
Մշակումը կօգնի աշխարհում միլիոնավոր մարդկանց…
Ստարտափի ամենկարեւոր խնդիրն է շատ արագ տաղանդավոր մասնագետներ գտնել. DISQO գործադիր տնօրեն
DISQO ամերիկյան ստարտափը նշեց իր հայաստնյան թիմի եւ գրասենյակի ընդլայնումը…
Google-ը խոստովանել է օգտատերերի ձայնային հրահանգների արտահոսքը
Ձայնային հրահանգների մի մասի արտահոսք եղել է...
Ամենաշատ