News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «6,3 ֆուտանոց երեխա Սպիտակ տնից», հաղորդում է The Guardian-ը:

«Բոլոր նրանց համար, ում հեռախոսը միացրած է, կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, եթե 6,3 ֆուտանոց երեխան Սպիտակ տնից գրի ինձ»,- կատակել է Լոնդոնի քաղաքապետը:

Երկու քաղաքական գործիչների միջեւ լեզվակռիվն արդեն մի քանի տարի շարունակվում է:

Մեծ Բրիտանիա վերջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հետեւյալ գրառումն էր կատարել.

«Սադիկ Հանը սարսափելի աշխատանք է կատարել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, նա անտանելի է, բացարձակ անհաջողակ, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների, այլ ոչ թե ինձ վրա»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ