News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարդենիսի բնակիչ 35-ամյա Հայկ Շաբոյանի մոտ ախտորոշվել է լեյկոէնցեֆալոպաթիա, հիդրոցեֆալ-աթրոֆիկ համախտանիշ, էպիլեփսիա: Հայկն այժմ գամված է սայլակին, հաճախակի ցնցումներ ունենում է, առաջին կարգի հաշմանդամ է: NEWS.am-ի հետ զրույցում Հայկի կինը` Լիլիթը պատմեց, որ ամուսինը այդ հիվանդությունը ձեռք է բերել 4 տարի առաջ, երբ իրենք գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում:

«Մենք Ռուսաստանում էինք ապրում, երբ իր մոտ սկսվեց ցնցումները, չէինք հասկանում ինչ հիվանդություն է, հետո եկանք Հայաստան, բժշկի դիմեցինք, Ասեցին, որ լեյկոէնցեֆալոպաթիա է իր մոտ, ժամանակի ընթացքում աջ ոտքն ու ձեռքը սկսեցին թուլանալ: Երկարատեւ բուժումներ ենք ստացել, սակայն արդյունք կա, բժիշկներից մեկն ասաց, որ այս հիվանդությունը կարող են եվրոպական որեւէ երկրում բուժել, վերականգնողական կուրսեր են պետք»,-ասաց Լիլիթը:

Նա նշեց, որ իրենց ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ինքը, ամուսինը եւ 10-ամյա դուստրը ապրում են միայն նպաստով ու թոշակով:

«Ամուսինս սայլակին է, չի կարող աշխատել, ես էլ նրան եմ խնամում, գումարը հազիվ հերիքում է դեղորայքին»,-ասաց նա:

Հայկ Շաբոյանի հեռախոսահամարն է` 098 712060:

Տպել
Ամենաշատ