News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Փախստականները ԵՄ երկրներում պաշտպանություն գտնելու խնդրագրեր արդեն երրորդ տարին անընդմեջ ավելի քիչ են ներկայացնում, միեւնույն ժամանակ, 2018-ին գրանցվել է նաեւ իշխանությունների դրական պատասխանների թվի նվազում, ասվում է Ապաստանի հատկացման եվրոպական գրասենյակի (EASO) զեկույցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«2018-ին ԵՄ+ երկրներում (ներառում են Նորվեգիան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը եւ Իսլանդիան- խմբ.) տրվել է միջազգային պաշտպանության 664 հազար 480 հայտ, ինչը վկայում է երրորդ տարին անընդմեջ տվյալների նվազման մասին, այս անգամ 10 տոկոսով»,- ասվում է գործակալության ամենամյա զեկույցում։

Հայտերի թիվը, այդկերպ, համադրելի է 2014-ի տվյալներին։ «Միգրացիոն ճնշումը ԵՄ արտաքին սահմաններին նվազում է երրորդ տարին անընդմեջ»,- ասվում է փաստաթղթում։

Աեմնից շատ ապաստան ստանալու հայտ  2018-ին ստացվել է Սիրիայի, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիներից (նրանք միասին կազմել են բոլոր հայտատուների ավելի քան քառորդ մասը՝ 27 տոկոս)։ Թոփ-10-ում են նաեւ Պակիստանը, Նիգերիան, Իրանը, Թուրքիան (4-ական տոկոս), Վենեսուելան, Ալբանիան եւ Վրաստանը (3-ական տոկոս)։

«Ինչ վերաբերում է ընդունող երկրներին, ապա 2018-ին ապաստան ստանալու խնդրանքների մեծ մասը տրվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի համար։ Ընդհանուր առմամբ, այս հինգ երկրներին բաժին է ընկել բոլոր հայտերի գրեթե քառորդ մասը»,- ասվում է զեկույցում։

Ընդ որում՝ իշխանությունները 2018-ին  կայացրել են ավելի քան 601,5 հազար որոշում առաջին ատյանում, ինչը «39 տոկոսով պակաս է 2017-ի համեմատ»։

«Այսպիսով, 2018-ին ԵՄ+-ում տրվել են մի փոքր ավելի շատ խնդրանքներ, քան կայացվել են որոշումներ։ Որոշումների մեծ մասը (367,3 հազար կամ 61 տոկոս) բացասական է եղել, պաշտպանություն չի տրամադրվել»,- ասել են գործակալությունում։

Առաջին ատյանում ընդունվելու ցուցանիշը 2018-ին կազմել է 39 տոկոս՝ «նվազելով 7 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ»։ Փախստականի կարգավիճակի ընդունման ավելի ցածր ցուցանիշներ գրանցվել են Սոմալիի, Իրանի, Իրաքի, Էրիթրեայի եւ Սիրիայի հայտատուների համար։

Ընդ որում՝ Վենեսուելայից, Չինաստանից, Սալվադորից եւ Թուրքիայից խնդրողների համար գրանցվել են տատանումներ դեպի ավելանալու կողմը»։ Ճանաչման ամենաբարձր ցուցանիշները եղել են Եմենի հայտատուների (89 տոկոս), Սիրիայի (88 տոկոս) եւ Էրիթրեայի (85 տոկոս) հանդեպ, իսկ ամենացածրները՝ Մոլդովայի (1 տոկոս), Հյուսիսային Մակեդոնիայի (2 տոկոս) եւ Վրաստանի (5 տոկոս) հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանը արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳՆ...
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը...
ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ թուրքական հորատման նավի իրավիճակի հարցում
«Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այժմ բազմաթիվ հակամարտություններին եւ ճգնաժամերին չի ավելանա եւս մեկը», - ասել է պետական նախարարը...
«ԵՄ-ի հետ վիզաների ազատաականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու». Աշոտյանը փչացրեց տրամադրությունը
Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…
ԵՄ երկրների դեսպանները սատարում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը
Դրանք ենթադրում են առաջարկներ Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիրը եւ տվյալ պահին բարձր մակարդակում երկխոսությունները դադարեցնելու շուրջ…
ԵՄ-ը մտադիր է վերանայել փողերի լվացման առումով ռիսկ ներկայացնող երկրների «սեւ ցուցակը»
Փետրվարին Եվրահանձնաժողովը Էր Ռիյադը ներառել էր «սեւ ցուցակում»՝ ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման նկատմամբ թույլ վերահսկողության պատճառով...