News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին եւ մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի եւ AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել՝ ծանոթացել ստեղծված պայմաններին եւ շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու եւ մարզահամալիրի բացման կապակցությամբ:

Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:

Վարչապետը ստորագրել է այն գնդակը, որով մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը` ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչը: Եզրափակչում Գավաթը վիճարկում էին Արարատի մարզի «Մասիս քոլեջ» եւ «Մարմարաշեն» թիմերը:

Մասիսի զարգացման հիմնադրամի եւ AFFA-ի կողմից իրականացվում են նաեւ երկարաժամկետ եւ համակարգային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման եւ նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ