News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը սկսել է ռուսական պատվիրակության լիազորությունների բողոքարկման գործընթացը՝ մի քանի ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների պահանջով, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:

Բողոքարկման գործընթացը նախաձեռնել է վրացի պատգամավոր նինո Գոգաձեն: Բողոքարկումն աջակցել է մոտ 50 պատգամավոր:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արեւն առանձին բողոքարկել է ռուս պատվիրակների լիազորությունները՝ հիմնավորելով դա նրանով, որ ռուսական պատվիրակության կազմում կան պատգամավորներ, որոնք ընտրվել են բազմամանդատային ընտրական շրջանով, ներառյալ՝ Ղրիմի բնակիչների ձայները, եւ «այդ մարդկանց ընտրությունը Պետդումայում կասկածելի է»:

Նշվում է, որ այդ առնչությամբ որոշում կընդունվի օրվա երկրորդ կեսին:

Հաղորդվում է նաեւ, որ անցած գիշեր ԵԽԽՎ որոշմամբ պատժամիջոցների համապատասխան մեխանիզմը չեղարկվել էր, սակայն պատգամավորները հնարավորություն են ունեցել հրաժարվել լիազորություններից կամ փոքր պատժամիջոցներ սահմանել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ