News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Թուրքերը տասնամյա ճնշումներից հետո սկսում են հավատալ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոցելի է՝ գրում են Սինան Սիդդին եւ Սթիվեն Քուքը Politico-ի հոդվածում:

Թուրքական տնտեսությունն այժմ վատ վիճակում է հայտնվել: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում՝ կորցնելով հիմնական մեգապոլիսները, ներառյալ քաղաքապետարանը: Հայտնվեց նոր մրցակից՝ երկրի նախկին արտգործնախարար եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով հայտարարեց նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին:

Կկարողանա՞ Դավութօղլուն փրկել Թուրքիան եւ այն տանել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: Նման հարց են ուղղում թուրքական լրատվամիջոցները: Դավութօղլուն, կարծես, իրեն ներկայացնում է որպես Էրդողանի «ռեֆորմիստական այլընտրանք», այլապես նա վերջերս չէր քննադատի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ այն անվանելով «նեղ եւ շահադիտական խումբ, որը դարձել է սեփական ամբիցիաների զոհը»:

Նույնիսկ եթե նա հավաքի համախոհների, քիչ հավանական է, որ կդառնա բարեփոխիչ, ինչպես ինքն է իրեն ներկայացնում:

2009-2014թթ., երբ Դավութօղլուն զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, Արմուտքը Թուրքիան դիտարկում էր որպես մուսուլմանական աշխարհի պոտենցիալ առաջնորդ: Սակայն Դավութօղլուն իր իշխանությունն օգտագործում էր՝ դիվանագետների կարիերան սահմանափակելու եւ նախարարությունը քաղաքականացնելու համար: 2014-2016թթ., երբ նա վարչապետ էր, ճնշումներ էր կիրառում այլախոհների դեմ:

Իսկ վերջերս Թուրքիայում զգացին Դավութօղլուի պատժիչ քաղաքականությունը:

Հեղինակները նշում են, որ  Դավութօղլուն լուրջ պետական գործիչ չէ, որը կարող է բարեփոխում իրականացնել, եւ ինչպես ինքն է իրեն ներկայացնում:

Ահմեդ Դավութօղլուի մասին լեգենդը ստեղծվել էր 2001 թվականին նրա «Ռազմավարական խորություն» գրքից հետո: 584 էջերում Դավութօղլուն գրել է Թուրքիայի տարածաշրջանային եւ գլոբալ ուժի մեջ: Դավութօղլուի կարծիքով՝ Թուրքիան պետք է ղեկավարի Մերձավոր Արեւելքի բոլոր իսլամիստական խմբավորումները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը:

Հայտնվելով կառավարությունում՝ Դավութօղլուն առաջ էր տանում իր իսլամիստական օրակարգը: Նա համախոհներ էր վարձել, որպեսզի համալրեր ԱԳՆ շարքերը: Դեպքերի մեծամասնությունում դիվանագետները համապատասխան գիտելիքներ եւ փորձ չունեին: Եվ դա վնաս էր հասցնում Թուրքիայի դիվանագիտությանը:

2014 թվականին Դավութօղլուի մի շարք աջակիցներ լքեցին ԱԳՆ-ը, ինչը վնաս հասցրեց նախարարության իմիջին ու պոտենցիալին:

5 տարի դիվանագետի բարձր պաշտոնից հետո Դավութօղլուն դարձավ վարչապետ: Նրա հիմնական ձեռքբերումներից է 2 տարում կառավարությունում բարձր մակարդակով կոռուպցիայի բացահայտությունը: Ճիշտ է՝ Էրդողանը բռնատիրել էր իշխանության մեծ մասին, որը փոխանցվեց վարչապետին, սակայն Դավութօղլուն համաձայնում էր բանտարկել լրագրողներին, յուրացնել մասնավոր բիզնեսը, ձերբակալել ակադեմիկոսներին եւ պաշտոնյաներին ազատել աշխատանքից:

2016 թվականին նա եւ Էրդողանը վիճեցին ոչ թե գաղափարների կամ սկզբունքների պատճառով, այլ՝ իշխանության: Դավութօղլուն հիասթափված էր, քանի որ Էրդողանի կամակատարն էր դարձել: Նույն տարվա մարտին նա հրաժարական տվեց:

Մինչ այս գարուն նա զերծ էր մնում իշխանություններին քննադատելուց: Սակայն այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը պարտվեց Ստամբուլի ընտրություններում, նա մեղադրեց Էրդողանին եւ կուսակցությանը «որպես զուգահեռ կառույց ղեկավարելու» փորձի մեջ:

Լուրեր են պտտվում նաեւ, որ նա մտադիր է նոր կուսակցություն ձեւավորել՝ Էրդողանին եւ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու եւ երկրում աջակցություն ստանալու համար:

Թվիթթերյան գրառումներում եւ իր հայտարարություններում Դավութօղլուն կարծես թե լուսաբանում է թուրք պաշտոնյաների հանցանքները: Սակայն ոչ մեկ չպետք է հավատա այդ խոսքերին՝ նշում է հեղինակը:

«Այսօր Թուրքիային անհրաժեշտ է, որպեսզի Դավութօղլուն դառնա հաջորդ հզոր քաղաքական գործիչը»,- եզրափակում է պարբերականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել