News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնակվող, Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա Պարամի Հ.-ն Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով։ Վաղարշապատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին ունեցել է կրծքավանդակի սալջարդ, հետին մակերեսի քերծվածքներ, դեմքի ձախ կեսի սալջարդ, փակ գլխուղեղի սալջարդ։ Հիվանդի խոսքով` իրեն ծեծել են անհայտ անձինք։ Վաղարշապատի հիվանդանոցից նրան ուղարկել են Երեւան՝ ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության։

Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ Հնդկաստանի եւս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։ Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։ Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել