News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 106-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք...
Ջերմուկցի տղամարդու «հյուրախաղերը»՝ Երեւանում. բնակարանային գողությունները բացահայտվել են
Համագործակցության արդյունքում բնակարանային գողություններ են բացահայտվել...
Մոսկվայում մեռած են գտել Իրանի դեսպանի դստերը
Մոսկվայում մահացել է Իրանի դեսպանի դուստրը...
Օսլոյում զինված անձն առեւանգել է շտապօգնության մեքենան եւ վրաերթի ենթարկել մարդկանց
Չարագործը վրաերթի է ենթարկել 2 թոշակառուի...
Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Արման Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վիճարկվում է Վերաքննիչում
Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր կայացավ...