News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

Նա ներկայացրեց հաշվարկի հիմքերը, որտեղ կարեւորվել է նվազագույն սպառողական զամբյուղը. «Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր եւ 35 հազար պետական ոլորտում աշխատողների   աշխատավարձի չափը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,-ասաց նա եւ նշեց, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նաեւ աշխատողների իրավունքների պաշտպանությունը՝ հավելելով, որ պետք է այդ ոլորոտւմ չարաշահումները բացառել, հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլեւ աշխատողի շահերը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, որ այս նախագիծխը միայն նվազագույն աշխատավարձի վերաբերյալ է եւ կապ չունի բազային աշխատավարձի հետ. «Բազային աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, որից կախված են շատերի աշխատավարձի հաշվարկը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գործատուն մանեւրելու հնարավորություններ կարող է ունենալ ժամերի քանակով, ինչը եւս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ