News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մենք դեռ ունենք համայնքապետեր, որոնք հին արժեհամակարգի կրողներ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայնդեպս, անիմաստ է: Նրանք նոր փոփոխությունների կրողները չեն: Այն համայնքապետերը, որոնք թույլ են տալիս որոշակի օրենքի հետ կապված խախտումներ ու չարաշահումներ, իրենք արդեն գործ են ունենում իրավապահների հետ»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ համայնքապետերը ընտրված պաշտոնյաներ են եւ իրենց հրաժարականը կարող է պահանջել միայն իրենց ընտրողը:

«Օրինակ՝ ներդրողների հետ հարաբերություններում իրենք առաջնորդվելով հին տրամաբանությամբ, առաջացնում են խոչընդոտներ: Ես որպես մարզպետ ներդրողների հետ ինքս եմ շփվում եւ փորձում օգտակար լինել: Օրինակ, եթե պետք է հողատարածք, այդ համայնքապետերը կարող են տրամադրել ոչ հստակ ինֆորմացիա, կամ ասել, որ չկան նման հողատարածքներ»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ առանց անուններ նշելու: Նա հավելեց, որ դա համատարած բնույթ չի կրում, բայց այդպիսիք քիչ չեն:

Մարզպետը տեղեկացրեց, որ Լոռու մարզում 2-3 համայնքապետի նկատմամբ քրեական գործ կա հարուցված. «Կան հողատարածքներ, որոնք համայնքային են, բայց իրականում գյուղացիներից ոմանք դա օգտագործում են որպես հոտհարք եւ համայնքապետին նախկինում վճարել են 100 դոլար յուրաքանչյուր հեկտարի համար: Երբ ներդրող է գալիս, համայնքապետը փորձում է կոծկել առկա հողերի առկայության փաստը: Մենք հնարավորինս դա հայտնաբերում եւ կանխում ենք»:

Հարցին, թե առաջիկայում ականատես կլինե՞նք մարզի համայնքապետերի դեմ բողոքի ցույցերի, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, գուցե»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ