News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող Հնդկաստանի չորս քաղաքացիների վերաբերյալ գործը։ NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ չորս մեղադրյալների նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 Ըստ մեղադրանքի՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Մանպրիտ Սինգհին, Ռանդիռ Սինգհ Սանդուի, Նարինդեռ Սինգհի և Ջուգրաջ Սինգհի հետ միասին, նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի կազմում 2018թ. նոյեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի վարչական տարածքում տեղակայված, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի տեղամասերի հատվածում, հաղթահարելով ինժեներատեխնիկական կառույցները, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել են ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք։  Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ սահմանային էլեկտրաազդանանշանային համալիրի գործարկվելուց հետո հանցակիցները բռնվել են  սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից:

Չորս քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը։

Նախաքննության տվյալների համաձայն՝ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան էին եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ