News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բնական գազից սինթետիկ բենզինի ստացման աշխարհում առաջին գործարանն ուրբաթ սկսել է աշխատել Թուրքմենստանի Ախալի վելայաթի Օվանժդանդեպե քաղաքում, տեղեկացնում է երկրի Պետական տեղեկատվական գործակալությունը։

Ձեռնարկությունը մտադիր է վերամշակել 1,785 մլրդ խորանարդ մետ գազ եւ արտադրել «Էկո-93» տեսակի 600 հազար տոննա բենզին, ինչպես նաեւ 12 հազար տոննա դիզվառելիք ու 115 հազար տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) տարեկան։

«Էկո-93» տեսակի բենզինի ֆիզիկաքիմիական հատկությունների հետազոտությունը ցույց է տվել, որ վառելիքը համապատասխանում է պետստանդարտի պահանջներին, իսկ քիմիական կազմով համապատասխանում է էկոլոգիական անվտանգության հինգերորդ մակարդակին։

«Էկո-93» սինթետիկ բենզինի որակի եւ նավթից ստացված բենզինի համեմատական գնահատականն անցկացնելիս պարզվել է, որ գազից բենզինի օգտագործման ժամանակ արտադրվում է 50 անգամ ավելի քիչ ծծումբ, 3,5 անգամ պակաս բենզոլ, այլ ածխածիններ՝ 20 տոկոսով քիչ։ Դա թույլ է տալիս իջեցնել վնասակար գազերի արտանետումների մակարդակը շրջակա միջավայր։

Գործարանի կառուցման արժեքը կազմել է 1,7 մլրդ դոլար։ Ֆինանսավորմանը մասնակցել է «Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը»։ Գործարանը կառուցվել է ճապոնական Kawasaki Hemi Indastriz եւ թուրքական Renessans ընկերությունների կողմից։ Ստեղծվել է 800 աշխատատեղ։

Ji-ti-Ji tu Gasoline անվամբ նախագիծը իրականացրել են Haldor Topse դանիական ընկերության մշակած TIGAZ տեխնոլոգիայի օգնությամբ, այդ տեխնոլոգիան աշխարհում առաջին անգամ կիրառվել է Թուրքմենստանում։

«Էկո-90» բենզինի առաջին խմբաքանակը՝ 60 տոննա, կուղարկեն որպես մարդասիրական օգնություն Աֆղանստան։ Գազոբենզինի խմբաքանակի պատվերներ արդեն կատարել են Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան եւ այլ երկրներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ