News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունիսի 29-ին, Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկող պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացնելիս մոռացել է նշել Սասուն Միքայելյանի անունը:

Միքայելյանը «նկատողություն» արեց Վարդան Ավետիսյանին, հիշեցնելով, որ ինքը եւ ԱԺ պատգամավոր է, եւ ԵԿՄ նախագահ. «Ես ԵԿՄ նախագահ եմ ու Ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս»:

Վարդան Ավետիսյանը հրապարակավ ներողություն խնդրեց. «Ես նորողություն եմ խնդրում, որովհետեւ ԵԿՄ նախագահի, ԱԺ պատգամավոր պարոն Սասուն Միքայելյանի անունը մոռացա, չէի ասել»:

Տպել
Ամենաշատ