News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հռոմում՝ Ավենտին բլուրում, Սուրբ Ալեքսեի եկեղեցում վաղ միջնադարի հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել: Այն պատկանում է XII դարին, հաղորդում է ANSA գործակալությունը:

Որմնանկարի վրա պատկերված են Սուրբը, որի պատվին կոչվում է տաճարը, եւ Հիսուս Քրիստոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Հետազոտող Կլաուդիա Վիջանին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվածային փաստաթղթից, որը հայտնաբերվել է արխիվների ուսումնասիրման ժամանակ: Անհայտ պաշտոնյան 1965 թվականին գրել է, որ որմնանկար է հայտնաբերվել «հիանալի վիճակում», սակայն չի նշել, թե որ եկեղեցուն է այն պատկանում:

«Երկար ժամանակ պահանջվեց, սակայն արդյունքում ես գտա այն»,- կիսվել է Վիջանին:

Նշվում է, որ Հռոմում պահպանվել է քիչ թվով սրբանկարչական որմնանկարներ: Ջոտտոյի արվեստից (1266-1337), որի հերոսներն էին հիմնականում բիբլիական սյուժեներն ու կերպարները, հրաժարվում են բյուզանդական ավանդույթներից, որը երկաիր դարեր պահպանվել է Ռուսաստանում, եւ սկսվում է Վերածննդի դարաշրջանը: Կաթոլիկ տաճարները զարդարվում են հիմնականում գեղանկարներով ու արձաններով, ինչպես նաեւ խճանկարներով: Հռոմում IX-XII դարերի հազվագյուտ որմնանկարները գտնվում են Սուրբ Կլիմենտի բազիլիկայում: Մի շարք որմնանկարներ պատկերում են եղբայրների, սլավոնների լուսավորիչների, որոնք IX դարում եկել են Հռոմ՝ Ադրիան II-ից խնդրելու հին սլավոներենով պատարագ մատուցելու թույլտվություն ստանալու համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ