News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ այս պահին քննչական գործողություններ են անցկացվում, եւ այլ մանրամսներ իր վստահորդները չեն ցանկանում, որ հրապարակվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման 7 դրվագով, որ կատարվել է Էջմիածնի քաղաքապետարանից։ Նույն գործով մեղադրվում են նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի նախկին պետը և «Բարեկարգում» հիմնարկի տնօրենը:

Ըստ ՔԿ ձեռք բերած փաստերի՝ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ-ի պահակին աշխատավարձ է տվել համայնքի բյուջեից՝ գրանցելով եւ որպես պահակ, եւ որպես վարորդ։ Գրիգորյանը քաղաքի միջոցներով է վճարել նաեւ իր ընտանիքի վարորդին՝ նրան ձեւակերպել որպես քաղաքապետի վարորդ, իսկ իր անձնական վարորդին աշխատավարձ տալու համար նշանակել է վարչության պետերից մեկի տեղակալ։ Նախկին քաղաքապետը համայնքային միջոցներից աշխատավարձ է տվել նաեւ իր հոր կենդանիներին խնամողին եւ թիկնապահին, ընդ որում՝ վերջինս ձեւակերպվել է որպես զոդող։ Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ