News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր օրենքը, որն արգելում է ծխել հանրային վայրերում, երկուշաբթի ուժի մեջ է մտել Ճապոնիայում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-մ՝ հղում կատարելով NHK-ին։

Նշվում է, որ արգելքը, որն ուղղված է պասիվ ծխելու ռիսկի դեմ, վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին եւ կառավարական ու տեղական իշխանությունների հաստատություններին։

Միեւնույն ժամանակ, օրենքը նախատեսում է հատուկ գոտիների առկայություն բաց օդում ծխելու համար։

Ինչպես նշում է NHK-ն, հաստատության վարչությունը, որտեղ կխախտվի այս օրենքը, կտուգանվի 4600 դոլարին համարժեք գումարով։ Անհատ անձինք օրենքը խախտելու համար ստիպված կլինեն վճարել 2700 դոլար, եթե ծխեն չթույլատրված տեղում՝ անտեսելով նախազգուշացումները։

Միեւնույն ժամանակ, Ճապոնիայում առայժմ թույլատրվում է ծխել ռեստորաններում եւ բարերում, ինչպես նաեւ մասնավոր կորպորացիաներում, բայց 2020 թվականի ապրիլի 1-ից այդ տեղերում եւս ծխելը կարգելվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ