News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին։

Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հաջորդ 15 օրերին ղեկավարելու է Աբդառազաք Թարիշը։ Բուշարեբի հրաժարականի պատճառների մասին չի տեղեկացվում։

Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան հրաժարական տվեց բազմահազարանոց ցույցերի ֆոնին։ Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 9-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ