News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփն ասել է, որ Թուրքիան չի դադարեցնի հորատումները Կիպրոսի մերձափնյա մասում, չնայած ԵՄ-ի կողմից հնարավոր միջոցներին։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ԵՄ գագաթաժողովն անհանգստություն է հայտնել Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի «ապօրինի հորատումների» հետ կապված, պաշտպանել է ԵՀ «կետային միջոցների» մշակման հանձնառությունը եւ պատրաստակամություն հայտնել «համարժեք արձագանքելու» իրադարձություններին։

«Թուրքիան իրավունք ունի հորատելու Արեւելյան Միջերկրածովում՝ ելնելով միջազգային իրավունքից, եւ մենք լի ենք վճռականությամբ՝ իրականացնելու այդ իրավունքը։ Թուրքիան չի հանդուրժի նման բլեֆը կամ սպառնալիքները։ Ոչ ոք չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր բնական իրավունքից»,- տեղեկացրել է Շենթոփը ՌԻԱ «Նովոստի»-ին։

Նրա խոսքով՝ Կիպրոսին չպետք է թույլ տան մտնել ԵՄ, քանի որ սկզբում նա պետք է լուծի իր սահմանային վեճերը։

Կիպրոսի ափամերձ հատվածում եւ բացառկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր կան։ Թուրքիան կարծում է, որ իրավունք ունի շրջանի բնական հարստությունների հանդեպ։ Հիմա շրջանում է գտնվում «Ֆաթիհ» հորատանավը, սպասվում է եւս մեկի՝ «Յավուզի» ժամանումը։ Հունաստանը եւ Կիպրոսը սադրանք են համարում թուրքական նավերի կողմից հետախուզում իրականացնելը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ