News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական ոլորտի զարգացման ռազմավարության, ֆինանսական ոլորտում կիբեռռիսկերի, ՓԼ/ԱՖ օրենսդրության և ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների և այլ թեմաներ:

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի միջև վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը:

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամենաշատ