News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել 2018թ. օգոստոսի 28–ին  ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա հարձակման կադրերը։ Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններից երևում է, որ առանձնատուն են մտնում ինքնաձիգերով զինված և դիմակավորված երեք անձ։

Ըստ գործի նյութերի՝  առանձնատուն մուտք գործած տղամարդիկ Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն են։

Կադրերից երևում է, որ առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և նրա որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են գալիս առանձնատան բակ և փորձում վնասազերծել հարձակվողներին։

Համաձայն գործի նյութերի՝ Գոռ Մկրտումյանը «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ապա ծեծկռտուք է սկսվել վերջիններիս միջև։ Հայր և որդի Մկրտումյաններին հաջողվում է վնասազերծել Ռիժենկոյին, իսկ մյուսներին հաջողվում է դիմել փախուստի։

Նշենք, որ Մկրտումյանի տան վրա հարձակման գործը ներկայումս քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Գագիկ Դանոյանը, նրա ընկերը՝ Հովհաննես Ռիժենկոն եւ դստեր ամուսինը՝ Մայիս Մկրտչյանը։ Երեքի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ