News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանական ամենահայտնի տոնը` Նովրուզը մեկնարկել է մարտի 21-ին: Հարեւան երկրի քաղաքացիներից շատերը նախընտրում են տոնն անցկացնել երկրից դուրս, եւ այցելում նաեւ Հայաստան, ուր երաշխավորվում է նրանց «կատարյալ լիցքաթափումը»` ամենալայն իմաստով:

Պարզվում է` իրանական տոնից շահում են ոչ միայն հայաստանյան հյուրանոցները, ռեստորաններն ու զվարճանքի վայրերը, այլ նաեւ….հայաստանյան մարմնավաճառները: Դա է վկայում NEWS.am-ի հետաքննությունը մարմնավաճառների շրջանում: Այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում մարմնավաճառների գրեթե բոլոր «դասակարգերը»` էլիտար, միջին եւ էժանագին: Պարզվում է` մարմնավաճառության բնագավառում եւս գործում է «զեղչ» հասկացությունը, որը գործում է որոշակի իրավիճակներում: Մեզ հայտնի դարձավ, որ պարսիկներից շատերը բնակարան են վարձակալում, որոնցում բնակվում են մի քանի հոգով: Նրանք, որպես կանոն վարձակալում են մեկ մարմնավաճառ եւ հերթով օգտվում նրա մատուցած ծառայություններից: Հենց  նման կոնտինգենտի հետ աշխատող մարմնավաճառներն էլ, սովորաբար զեղչեր են անում, քանի որ շուկայի օրենքն է` «շատով առնելու դեպքում ապրանքի գինն ընկնում է»:

 NEWS.am-ը զրուցել է նաեւ մայրաքաղաքի տարբեր հատվածներում «կանգնող»  մարմնավաճառներից մի քանիսի հետ եւ ուշագրավ բացահայտումներ արել:  

 25-ամյա Նատալին (նրա եւ մյուս մարմնավաճառների անունները  փոխված են), խոսելով պարսիկ «կլիենտների» հետ ունեցած շփումների մասին, ասաց, որ պարսիկներին սպասարկում է ոչ միայն Նովրուզի տոնի օրերին, այլ` տարին բոլոր, քանի որ Հայաստանում մշտական բնակություն հաստատած շատ պարսիկներ կան: «Նրանց սպասարկելը ավելի ա ձեռ տալիս, քանի որ իրանք հազար անգամ մերոնցից մակարդակով են: Իրանք գնահատում են մաքրությունը, չեն քցում, մերոնց պես լկտի չեն»,-նշեց նա:

Մեկ այլ մարմնավաճառ` 23-ամյա  Մայան, որն այս օրերին Երեւան է եկել Գյումրիից եւ բնակարան է վարձակալել Երեւանում, եւս գոհ էր պարսիկ հաճախորդներին սպասարկելուց: «Բայց մի բայց կա` իրանք շատ քցիբ են, աղա չեն, կարող ա հազար դրամի համար բազար անեն»,- ասաց Մայան, հավելելով, որ տեղի «կլիենտների» համար գործում է մեկ գին, իսկ արտասահմացիների, մանավորապես`արաբների եւ պարսիկների համար՝ մեկ այլ գին: Ըստ նրա գնացուցակի` տեղացիների հետ սեռական հարաբերության մեջ մտնելը սկսում է  20 հազար դրամից, իսկ պարսիկների հետ մի քիչ թանկ է`սկսվում է 100 դոլարից: «Օրինակ երեկ ես մի քանի ժամվա մեջ 300 դոլար եմ աշխատել, սպասարկել եմ երկու հաճախորդի»,-հպարտացավ NEWS.am-ի զրուցակիցը:

Մեր հարցումները պարզեցին նաեւ, որ այս օրերին մարմնավաճառությամբ են սկսել զբաղվել նաեւ ստրիպտիզ ակումբներում աշխատող պարուհիները: Նրանցից մեկը` 23-ամյա Կառան, նշեց, որ արդեն մի ամիս է` ինչ ոչ մի գրոշ չի աշխատել, սակայն հույս ունի, որ Նովրուզ-Բայրամը կօգնի բարվոք դարձնել իր սոցիալական վիճակը, կամ`ինչպես ինքն ասաց`«փող շինել»:

Մեկ այլ պարուհի` 22-ամյա Նինան, նույնպես նշեց, որ իր համար կապ չունի, թե ում է սպասարկում, կարեւորը` «փողի մեջ չխաբեն, ու պահանջեն էն, ինչի դիմաց վճարել են»: «Մարդը մարդ ա»,-նշեց նա:

Հ.Գ. Մարմնավաճառները նոր պրակտիկա են մշակել` ապահովելու իրենց անվտանգությունը. «կանչի» վայր են մեկնում ոչ թե հաճախորդի մեքենայով, այլ` տաքսիով, որի մեջ էլ անցկացնում են աշխատանքից դուրս ժամերը: «Նստում ենք ավտոյի մեջ, կլիենտները գիտեն, որ մեքենայի մեջ ենք, գալիս են. բազար ենք անում, մեր մեքենայով էլ գնում ենք ուր որ պետք ա»,-նշեց 25 ամյա Անյուտան, ով 3 երեխաների մայր է եւ 9 տարի զբաղվում է իր փեշակով: Զրույցի պահին, ի դեպ, նրան մոտեցան  հազիվ 18 տարեկան երկու երիտասարդ եւ «տարան»: «Դե լավ, ես գնացի գործի»,-զրույցն ընդհատելով իրենից գոհ հեռացավ Անյուտան:

 Ի դեպ, մարմնավաճառներին մեր այցելության ժամանակ, ուշագրավ տեսարանի ականատես եղանք. 60-ն անց մի կին մարմնավաճառներից մեկից թախանձագին ինչ-որ բան էր խնդրում, սակայն նա արհամարհական տոնով մերժում էր կնոջը: Պարզվեց կինը աղջկա տատն էր, իսկ թե ինչ էր խնդրում` չհաջողվեց պարզել:

Քիչ անց մեզ հետ զրույցում աղջիկը «երդում կերավ», (հավանաբար տատին լսեցնելու համար), որ «գործ չի անում», իր գործի անունը գործընկերներին «ոսկեղեն ու դուխի»  վաճառելն է: Տեսնելով, որ թոռը հարցազրույց է տալիս լրագրողի, տատը աննկատ նստեց այն տաքսին, որի մեջ կային մի քանի մարմնավաճառներ եւ լուռ հետեւում էր զրույցին: Ոսկեղենի եւ օծանելիքի վաճառքով զբաղվող աղջիկը, պարզեցինք, եւս մարմնավաճառությամբ է զբաղվում, Երեւան է եկել Աշտարակից: Ի դեպ, նա էր փողոցով անցուդարձ անող իր կոլեգաներին բարեխոսում, որ «մի երկու բան խոսան»: Զգացվում էր, որ նրա խոսքը քաշ ունի: 

Տեղանքի բենզալացակայանի աշխատակիցներից մեկն էլ որոշեց իր դարդերը կիսել եւ աջակցություն խնդրեց: «Մի բան արեք, սրանց ստեղից մաքրել տվեք, էլի: Ամոթները կորցրած`ցերեկներն էլ են գալիս կանգնում»:

Պատրաստեց` Նաիրա Մեժլումյանը


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ