News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը  09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնկոյան գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում:

Oպերատիվ կերպ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Փրկարարներին եւ գյուղացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը անասնագոմից դեպի հարակից շինություններ:

Անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին փրկարարներին հաջողվել է դուրս բերել անվտանգ տարածք: Այրվել է Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքի մի հատվածը, կից հավանոցն ու տարածքում կուտակված շուրջ 800 հակ անասնակերը: Գյուղացիները խնդրանքով դիմում են Լոռու մարզպետարանին եւ գյուղապետարանին, որպեսզի մարզպետն ու գյուղապետը հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն տուժված ընտանիքին, քանի որ այդ անասնակերով էին իրենք իրենց անասուններին պահում ու հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:

Տպել
Ամենաշատ