News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա Ռուզան Հակոբյանն է: NEWS.am-ի հետ զրույցում նրա ամուսինը` Արտակ Մարգարյանը պատմեց, որ կինը Արարատից գյուղ վերադառնալիս է եղել, երբ սարսափելի վթարը տեղի է ունեցել:

Կնոջ տեգրն էլ պատմեց, որ վթարի հետեւանքով այրվել են կնոջ շնչուղիները, գլուխը, ձեռքերը. «Նա տեղափոխելիս մի քանի բառ է ասել, խնդրել է օգնել»:

Նշենք, որ 4 հոգի տարբեր չափի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է «Արմենիա»  ԲԿ:

Այս կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազել»-ը սպասարկում էր Արարատ-Երասխ երթուղին:

Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ