News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով, այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին: Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցը բացահայտվել է: Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:

Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ