News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը շուտով կզղջան, որ կալանել են իրանական նավթով լցանավը։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկրորդ հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին՝ լցանավի առգրավումն անվանելով անօգուտ ակցիա, տեղեկացնում է PressTV-ն։

Նրա խոսքով՝ նավը վարձակալվել էր բեռնափոխադրումների համար։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը խիստ կղզջան իրենց արածի համար։

Անցած շաբաթ բրիտանական ծովային հետեւակները Ջիբրալթարում կալանել են «Grace1» նավը՝ ասելով, որ այն իրանական հում նավթ էր տեղափոխում, ինչը ԵՄ պատժամիջոցների խախտում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ