News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Հիվանդանոցում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս տարվա հունիսից իրենց մոտ բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Է. Գ.-ն նշված բժշկական կենտրոնում մահացել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին Է. Գ.-ի ամուսինը՝ 52-ամյա Ա.. Մ.-ն հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով կինը մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ