News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

2019 թվականի հունիսի 28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի համար յուրահատուկ նշանակություն ունեցող օր է դարձել, քանի որ Վեհափառ Հայրապետը, հաղթահարելով բոլոր դժվարությունները, եղել է Թուրքիայի կողմից բռնագրաված Հյուսիսային Կիպրոսում եւ այցելել հայ ժողովրդի եւ եկեղեցու համար կարեւոր նշանակություն ունեցող հոգեւոր կենտրոններ։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։

Վեհափառ հայրապետը Կիպրսի թեմի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի եւ  Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի ուղեկցությամբ այցելել է Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցի, Ազգային առաջնորդարան եւ Մելիքյան–Ուզունյան դպրոց։

 Վեհափառն այցելել է եւ շրջել Սուրբ Մակարի վանքում, որն այսօր գտնվում է կիսաքանդ վիճակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ