News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ֆաշիզմ են քարոզում, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խայտառակություն է այնտեղ միջոցառումներ կազմակերպելը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա հիշեցրեց ֆաշիզմի քարոզչության բազմաթիվ փաստեր՝ Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացումից մինչեւ ռամիլ սաֆարովի հերոսականացում: «Դրանից հետո մերոնք նստել եւ ափսոսում են, որ իրենց անվտանգության երաշխիքներ չեն տվել միջոցառմանը մասնակցելու համար: Ոչ թե ափսոսել է պետք, այլ ամեն ինչ անել, որ այդպիսի միջոցառումը Ադրբեջանում չանցկացվի»,- նշեց Այվազյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի նիստի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ