News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադոլֆ Հիտլերի դեմ մահափորձի 75-րդ տարելիցից առաջ վիդեոհեռարձակում էր ձայնագրել, որում օպերացիայի գլխավոր մասնակիցներին մեկին՝ վերմախտի գնդապետ գրաֆ Կլաուս Շենք ֆոն Շտաուֆֆենբերգին եւ նրա հանցակիցներին աջ ծայրահեղականների հակառակորդների համար օրինակ է անվանել: Տեսահեռարձակումը տեղակայված է դաշնային կառավարության կայքում, հաղորդում է DW-ը:

«Այդ օրը մեզ հիշեցնում է ոչ միայն հուլիսի 20-ի օպերացիայի մասնակիցների մասին, այլ նաեւ նրանց մասին, որոնք հանդես են գալիս ազգային սոցիալիզմի գերիշխանության դեմ: Մենք նաեւ այսօր պարտավոր ենք պայքարել այդ միտումների դեմ, որոնք ձգտում են խոչընդոտել ժողովրդավարությանը»,- ասել է Մերկելը:     

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է վերջերս գերմանացի քաղաքական գործիչ Վալտեր Լյուբկեի սպանության մասին, որը կողմ էր փախստականների ընդունմանը: Քննությունը ենթադրում է, որ հանցագործությունը աջ ծայրահեղական աստառ կարող էր ունենալ:

Մերկելի խոսքով՝ այդ դեպքը ցույց է տալիս, որ կարեւոր է աջակցել նրանց, ովքեր պատրաստ են քաղաքական հարցերում իրենց վրա վերցնել որոշումների ընդունման պատասխանատվությունը:

1944թ. հուլիսի 20-ի դավադրությունը ստացել էր «Վալկիրիա» անվանումը: Գնդապետ Կլաուս Շենք ֆոն Շտաուֆֆենբերգը ղեկավարում էր Հիտլերի դեմ դավադրությունը: Նա փորձեց պայթեցնել դիկտատորին՝ իր ճամպրուկի մեջ եղած ռումբով, սակայն միայն կարողացավ վիրավորել ֆյուրերին: Դեպքի արդյունքում 4 մարդ զոհվեց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել