News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 13-ին ժամը 21:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ս.Ե.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տպել
Ամենաշատ