News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհը քիչ առաջ մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ՝ 59 փրկարար, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և  քաղաքապետարանից 4 ջրատար:

Ծիծեռնակաբերդում նախնական տվյալով այրվում է մոտ 20 հա տարածք․ այնտեղ էր նաեւ ԱԻՆ նախարարը

Ծիծեռնակաբերդում արդեն 9 մարտական հաշվարկ է աշխատում․ տեխնիկան չի կարողանում մոտենալ հրդեհի օջախներին

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ․ դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ