News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից եվրոպական երկրներից համաձայնագրի շրջանակում իրենց պարտավորությունների իրականացման հարցով իրական քայլեր է ակնկալում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանն ակնկալում է, որ համաձայնագրի մասնակից երկրներն իրական եւ արդյունավետ միջոցներ կձեռնարկեն՝ համաձայնագրի շրջանակում իրենց պարտավորությունների իրականացման համար»,- ասել է Մուսավին:  

Նա նշել է, որ Իրանի կառավարությունն ուշադիր հետեւում է մասնակից եվրոպական երկրների հայտարարություններին, իսկ Թեհրանի գործողություններն ուղիղ համեմատական են նրան, թե ինչպես են իրենց պարտավորությունները կատարում միջուկային համաձայնագրի այլ մասնակիցները:

Երկուշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը կգործադրի բոլոր ջանքերը Իրանին իր պարտավորություններին վերադարձնելու համար:

Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ-ում Եվրոպայի գործերով պետական նախարար Միխայել Ռոտը հայտարարել է, որ միջուկային գործարքի դրույթների խախտուն անընդունելի է:

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին: Մեկ տարի անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով նախատեսված իր որոշ պարտավորություններ: Հուլիսի 8-ին Իրանի Ատոմային էներգիայի հարցով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտնեց, որ Թեհրանը սկսել է  3,67%-ից բարձր ուրանի հարստացումը: Դա առավելագույն մակարդակն է, որը նախատեսված է միջուկային գործարքով: Իրանական կողմի պնդմամբ՝ գործարքի մյուս մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, չեն իրականացնում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, եւ այդ պատճառով գործարքը ներկայիս տեսքով անիմաստ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ