News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Առ այս պահը ես չեմ կարողացել հասկանալ, թե վեթինգ ասելով մեր իշխանությունը ինչ է ուզում անել՝ բոլորի՞ն են ուզում ծայրից ծայր վեթինգ անել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որովհետեւ երբեմն հնչում էին հայտարարություններ, որ բերելու են նախագիծ, եւ քննարկելու են դատավորների նաեւ իրենց 5-րդ հարկում ապրող հարեւանի, վերջինիս Ջրվեժի առանձնատանն ապրող բարեկամի կապը տվյալ դատավորի հետ: Այսինքն մենք պետք է հասկանանք, թե իշխանությունն ինչ նկատի ունի վեթինգ ասելով:

Ես երբեւէ ընկալունակության հետ խնդիր չեմ ունեցել, բայց հիմա համառորեն չեմ հասկանում, թե այս գործընթացը՝ վեթինգ, անցումային արդարադատություն, ինչպես է անցկացվելու: Մեկն ասում է՝ վեթինգ ասելով նկատի ունենք բարեվարքություն, մեկն ասում է՝ վեթինգ ասելով նկատի ունենք ինկվիզիցիա, մեկն ասում է՝ նկատի ունենք, որ հրապարակում շարելու ենք կախաղաններ եւ բոլորին կախելու ենք, որոնք ինչ-որ պատմություններումններգրավված են եղել: Ի դեպ, ես կողմ եմ, որ նրանց ենթարկեն վեթինգի, բայց ես կողմ չեմ, որ որեւէ մեկին կախեն կամ գնդակահարեն, որովհետեւ սա 1937 թվականը չէ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա կարծիք հայտնեց, որ պետք է նայել բոլոր այն դատական գործերը, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանում Հայաստանը պարտվել է եւ ՀՀ կառավարությունը ստիպված է եղել գումարներ վճարվել:

«Բայց նաեւ կան այլ թիրախային խմբեր, որոնք կայացրել են քաղաքական վճիռներ: Այստեղ կարծում եմ՝ պետք է լինի մի կառույց, բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե որն է լինելու այդ անաչառ կառույցը, այդ ինչ հրեշտակապետերով եւ մայր Թերեզաներով է կազմված լինելու այդ կառույցը, որ կարողանա իսկապես անաչառ ընտրել այն խմբերը, որոնք պետք է անցնեն այս քավարանի ծիսկարգի միջոցով»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ