News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Հիմա էլ կան շահագրգիռ անհատներ, գործիչներ, որոնք դատական իշխանությունը փորձում են տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդպիսի հայտարարություն չի լսել, բայց նաեւ կոնկրետ քայլեր չի տեսնում իշխանության կողմից, որը կխոսի անկախ դատական համակարգ ունենալու մտադրության մասին:

Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, որ ՍԴ–ն լեգիտիմ չէ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ես այնպես ջերմ էմոցիաներ ունեմ ՍԴ գործող դատավորների հանդեպ: Բացարծակապես այդպես չէ, ես նրանցից շատերի հետ ունեմ նաեւ տարբեր ժամանակներում նրանց հնչեցրած գնահատականների հետ կատեգորիկ համաձայնություն, բայց ես չեմ ուզում, որ մեր երկրում  գործընթացները տեղի ունենան քաղաքական պրեսինգի ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ