News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այն առկա է Եվրոպայի խորհրդի ներքին ցանցում և հասանելի է եղել սահմանափակ թվով անձանց։ Փաստաթուղթը մեզ տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը, և մենք իր համաձայնությամբ ենք հրապարակել այն»,- ասաց նա:

«Փաստաթղթի հրապարակումը հույժ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վերաբերում  է Հայաստանում մեծ հանրային հնչեցություն ունեցող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, որոնց վերաբերյալ իշխանությունը «այլ» մոտեցումներ է քարոզել»,-հավելեց նա:

Մելիքյանի խոսքով՝ փաստաթղթի թարգմանությունն իրականացվել է իրենց կազմակերպության մասնագետի կողմից, բացի այդ՝ հրապարակել են բնօրինակը, որպեսզի ցանկության դեպքում մարդիկ կարողանան ծանոթանալ փաստաթղթի անգլերեն տարբերակին:

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն այսօր առավոտյան սոցցանցում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող արձանագրությունը։

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում ի թիվս այլ դիտարկումների նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» ձևակերպումների շուրջ վեճը, իսկ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ