News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեզ հաջողվեց իրանական ճգնաժամում երկխոսությանը նոր դինամիկա հաղորդելու շնորհիվ խուսափել վատագույնից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում դիվանագիտական ազդակը կանգնեցրել է «իրանցիների կողմից չափից դուրս արձագանքն ու թույլ տվել ամերիկացիների հետ մշտական երկխոսություն անցկացնել»: Մակրոնն ասել է, որ մտադիր է իրավիճակը քննարկել Իրանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ:

Եվրոպական երկրները՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, փորձում են նվազեցնել Պարսից ծոցում լարվածությունն ու փրկել միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ-ն անցած տարի միակողմանի կարգով դուրս եկավ համաձայնագրից եւ թարմացրեց Թեհրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցները: Թեհրանը վերջերս հայտարարեց ուրանի հարստացման մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ