News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի մոտ այսօր՝ հուլիսի 17-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, հաղորդում է «Կուբանի նորությունները»: https://kubnews.ru/

Ոստիկանության նախնական տեղեկություններով, հուլիսի 16-ին ժամը 23.40-ւի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջուգբայից ուղեւորվելիս է եղել Գելենջիկ: Մ-4 ավտոմայրուղու 1453-րդ կմ-ին վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել ծառին:

Վթարի հետեւանքով ստացված վնասվածքներից զոհվել է 4 մարդ:

Կայքի տեղեկություններով, վթարի հետեւանքով զոհվել է հայաստանցի մի ընտանիք՝ 28-ամյա տղամարդը, նրա կինը եւ երկու դուստրերը՝ 7 եւ 5 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ