News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային եւ 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման գործընթացին մասնակցել են ավելի քան 200 անհատներ եւ կազմակերպություններ, որոնց թվում՝ կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդեր, բանկային, ներդրումային եւ բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկահացնող կազմակերպություններ։

«Այս հետաքրքրությունն ու վստահությունը Ucom ընկերության նկատմամբ պարտավորեցնող է։ Պարտատոմսերի թողարկումը նոր մարտահրավեր էր մեզ համար, ինչի առաջին քայլը պատվով հաղթահարեցինք։ Ucom-ը կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ունենալ կապիտալի շուկայում՝ դրանով նաեւ ուժեղացնելով եւ ամրապնդելով իր դիրքը Հայաստանում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվեց Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը: Թողարկմանը մասնակցեցին բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ եւ հուսով ենք, որ այս ակտիվությունը կշարունակվի Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան մարման ժամկետից շուտ վաճառել, իսկ այն ներդրողները, որոնք չհասցրեցին մասնակցել թողարկման գործընթացին, ձեռք բերել իրենց պարտատոմսերը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից եւ հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ