News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19-ամյա Դավիդ Ռոմանի Օվասապյանին: Նշենք, որ նա հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է:  Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում  չստանան։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ