News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անտարկտիդայի հալչող սառույցներն առաջարկել են արհեստական ձյունով  ծածկել, գրում է. Naked-Science-ը: 

Պոտսդամի ինստիտուտի կլիմատոլոգ Անդերս Լեվերմանն ու նրա գործընկերները նշում են, որ արդեն այսօր արեւմտյան-անտարկտիկական սառույցների հալչումը մեծ ներդրում ունի ծովի մակարդակի բարձրացման գործում:

Գիտնականները պարզել են, որ նույնիսկ մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հարցով ամենախիստ ծրագրերի պահպանման դեպքում հալչումը չի դադարի:

Իրավիճակը կկարողանա կայունացնել միայն ուժեղ ձյան տեղումը: Նման սցենարը գիտնականները ստուգել են համակարգչային մոդելավորման միջոցով: Նրանց գնահատմամբ՝ դրա համար անհրաժեշտ կլինի 7400 մլրդ տոննա ձյան զանգված, որը կտեղա 10 տարի: Դա թույլ կտա նվազեցնել ծովի մակարդակը տարեկան 2 մմ-ով:   

Սակայն, ցավոք, ամենամասշտաբային արհեստական սարքավորումները չեն կարող լուծել այդ խնդիրը: Հոդվածի հեղինակի խոսքով՝ անհրաժեշտ կլինի 145 գվտ էներգիա ծախսել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ